20 Ապրիլի 2022, 415 - Ա
ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2022 թվականի ապրիլի 26-ից 28-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մայնի Ֆրանկֆուրտ)` «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակի (ԾԿԳ) դիտորդ խորհրդի
նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հայրապետյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մայնի Ֆրանկֆուրտ) գործուղման բոլոր ծախսերը (ճանապարհածախս, օրապահիկ և գիշերավարձ) հոգում է «Գերմանահայկական հիմնադրամ» ԾԿԳ-ն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի՝
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: