Վարչապետի որոշումներ

18 Ապրիլի 2022, 397 - Ա

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ՀԱՆՔԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅԵԴ ՌԵԶԱ ՖԱԹԵՄԻ ԱՄԻՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակության՝ 2022 թվականի մարտի 2-ից 5-ը Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման ծախսերը՝ 1,133,710 դրամի չափով, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության: