Վարչապետի որոշումներ

15 Ապրիլի 2022, 391 - Ա

ԿԱՐԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանին 2022 թվականի ապրիլի 26-ից 29-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԵԱՏՄ Ֆինանսական շուկաների գծով խորհրդատվական կոմիտեին կից՝ ԵԱՏՄ անդամ երկրներում աուդիտի ոլորտում ծառայությունների մատուցման միասնական շուկայի ձևավորման աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
2. Կարեն Ալավերդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառման վճարը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Ալավերդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: