Վարչապետի որոշումներ

14 Ապրիլի 2022, 388 - Ա

ԱՐՍԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԳՐԻԳՈՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության
վարչության պետի տեղակալ Արսեն Արզումանյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների
վարչության ստուգումների թիվ 1 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Գրիգոր
Աբրահամյանին 2022 թվականի ապրիլի 19-21-ը գործուղել Սլովենիայի Հանրապետություն (Լյուբլյանա)՝ Ֆինանսական առաջավոր փորձի կենտրոնի կողմից
կազմակերպվող «Հարկային ստուգում իրականացնողների հնարավորությունների
ընդարձակումը. Ստուգման անուղղակի մեթոդներ թեմայով կայանալիք դասընթացին մասնակցելու նպատակով:
2. Արսեն Արզումանյանի և Գրիգոր Աբրահամյանի՝ Սլովենիայի Հանրապետություն (Լյուբլյանա) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել
Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Արզումանյանի և Գրիգոր Աբրահամյանի՝
Սլովենիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի և գիշերակացի
հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Սլովենիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: