Վարչապետի որոշումներ

14 Ապրիլի 2022, 389 - Ա

ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ
Ստեփան Մնացականյանին 2022 թվականի ապրիլի 25-29-ը գործուղել Լեհաստան
(Կրակով)` Պաշտոնական վիճակագրության միջազգային ասոցիացիայի (IAOS)
18-րդ համաժողովին և «Հիմնարար սկզբունքներ, մարդահամարներ և վիճակագրության ոչ ճիշտ օգտագործում» խորագրով IAOS-ի և Լեհաստանի վիճակագրության հետ համատեղ կազմակերպվող հատուկ հանդիպմանը մասնակցելու
նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մնացականյանի` Լեհաստան
(Կրակով) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրամիության
վիճակագրական ծառայության (Եվրոստատ) միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝
գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարարություն ներկայացնել Լեհաստան գործուղման արդյունքների
մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր