Վարչապետի որոշումներ

14 Ապրիլի 2022, 385 - Ա

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով՝ ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝
համաձայն հավելվածի:
2.Հոբելյանական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր`
ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

հավելված

Արխիվ

2024

2023