11 Ապրիլի 2022, 374 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մարտի 24-ի «Ռոբերտ Խաչատրյանին և Գևորգ Մանթաշյանին Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղելու մասին» N 304-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Ռոբերտ Խաչատրյանի և Գևորգ Մանթաշյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Էր Ռիադ) գործուղման օրապահիկի և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:».
2) որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Ընդունել ի գիտություն, որ Ռոբերտ Խաչատրյանի և Գևորգ Մանթաշյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Էր Ռիադ) գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:»: