11 Ապրիլի 2022, 370 - Ա
ԱՐՓԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԻԱՆԱ ՔԱՐԱԶՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք
ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ ու 22-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության
ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) վճիռների և որոշումների կատարման վարչության պետ Արփինե Առաքելյանին, գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ Անահիտ Հարությունյանին և գրասենյակի
մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Դիանա Քարազյանին 2022 թվականի ապրիլի 25-28-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ ամփոփ դատավճիռների կազմման նոր
ընթացակարգին և առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով:
2. Գործուղվող աշխատողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: