Վարչապետի որոշումներ

8 Ապրիլի 2022, 359 - Ա

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՐԵԿ ՏԵՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին 2022 թվականի ապրիլի 10-12-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։
2. Վահան Քերոբյանի և Նարեկ Տերյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները
կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների
հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Արխիվ

2024

2023