Վարչապետի որոշումներ

7 Ապրիլի 2022, 355 - Ա

ԾՈՎԻՆԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող Գոհար Զաքարյանին 2022 թվականի ապրիլի 11-14-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակներում «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից կազմակերպվող «ICE London» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Ծովինար Սողոմոնյանի և Գոհար Զաքարյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) գործուղման օրապահիկի հետ կապված վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ծովինար Սողոմոնյանի և Գոհար Զաքարյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) ճանապարհածախսի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023