Վարչապետի որոշումներ

7 Ապրիլի 2022, 354 - Ա

ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԿՈՏ Դ'ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին 2022 թվականի մայիսի 8-ից 11-ը գործուղել Կոտ դ'Իվուարի
Հանրապետություն (ք. Աբիջան)՝ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի համաժողովի տասնհինգերորդ նստաշրջանին (COP 15) մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ծախսերը կատարվելու են «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի քարտուղարության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կոտ դ'Իվուարի
Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Արխիվ

2024

2023