Վարչապետի որոշումներ

5 Ապրիլի 2022, 345 - Ա

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆԿԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2022 թվականի ապրիլի 4-7-ն անտառների և հատուկ պահպանվող
տարածքների կայուն կառավարման, անտառվերականգնման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ անտառային տնկարանների ընդլայնման
բնագավառներում փորձի փոխանակման նպատակով բելառուսական կողմի համապատասխան ոլորտի ներկայացուցիչների՝ Հայաստանի Հանրապետություն այցելության կազմակերպման ու փորձի փոխանակման միջոցառումների անցկացման
հետ կապված ծախսերը` 698.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի
Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին`
համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության
անտառային կոմիտեի ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023