Վարչապետի որոշումներ

4 Ապրիլի 2022, 340 - Ա

ԽԱՉԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Պարսից Ծոց-Սև ծով տարանցիկ և միջազգային փոխադրումների միջանցք հիմնելու մասին» համաձայնագրի նախագիծը բանակցող փորձագետների
խմբի 6-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ
Լիանա Գրիգորյանին 2022 թվականի ապրիլի 5-7-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա):
2. Խաչիկ Սողոմոնյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Լիանա Գրիգորյանի գործուղման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո
եռօրյա ժամկետում Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023