1 Ապրիլի 2022, 336 - Ա
ԱՆՆԱ ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՄ ՄԵՅՄԱՐՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի
նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին 2022 թվականի ապրիլի 6-10-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Պրահա)` ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում
Հայաստանում Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ճանաչողական այցին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում։
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: