Վարչապետի որոշումներ

30 Մարտի 2022, 326 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 241-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մարտի 4-ի «Ալֆրեդ Քոչարյանին, Աստղիկ Մարաբյանին, Գառնիկ Մոմջյանին և Նաիրա
Կիլիչյանին Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղելու մասին» N 241-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 4-րդ կետում «111005» թիվը փոխարինել «11005» թվով.
2) որոշման 4-րդ կետը «միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «՝ նախատեսված միջոցների հատկացումն իրականացնելով «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով» բառերով:

Արխիվ

2024

2023