Վարչապետի որոշումներ

30 Մարտի 2022, 324 - Ա

ԱՐԹՈՒՐ ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1․ ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) 4-րդ աշխատանքային խմբի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանին 2022 թվականի ապրիլի 3-8-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք):
2․ Արթուր Մայսուրյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Արթուր Մայսուրյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր