30 Մարտի 2022, 323 - Ա
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԶԲԻԳՆԵՎ ՌԱՈՒԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի
մարտի 31-ից մինչև ապրիլի 1-ը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք աշխատանքային
այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`
1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ ըստ պետական արարողակարգի.
2) պատվիրակության անդամներին ապահովել սննդով.
3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած
հայտի:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել
ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր`
համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ
անհրաժեշտության:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նշված պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության,
ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան
պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին`
համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: