Վարչապետի որոշումներ

28 Մարտի 2022, 314 - Ա

ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 14-ը ներառյալ:
2. Անդրանիկ Փիլոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
 

Արխիվ

2024

2023