Վարչապետի որոշումներ

24 Մարտի 2022, 304 - Ա

ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության փորձագետ Գևորգ Մանթաշյանին 2022 թվականի մարտի 27-29-ը գործուղել Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Էր Ռիադ)` Համաշխարհային ձեռներեցության կոնգրեսի (Global Entrepreneurship Congress) շրջանակներում կայանալիք «Startup Nations Ministerial» համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ռոբերտ Խաչատրյանի և Գևորգ Մանթաշյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Էր Ռիադ) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: