21 Մարտի 2022, 287 - Ա
ԱՐԱՄ ԳՈՒԳԱՐԱՑԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի
գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանին 2022
թվականի ապրիլի 6-8-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Հանրային ռեգիստրի
ազգային գործակալության միջև փորձի փոխանակման շրջանակներում կայանալիք այցին մասնակցելու նպատակով:
2. Արամ Գուգարացի և Գևորգ Մանուկյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները
կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով
արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
ներկայացնելը: