Վարչապետի որոշումներ

21 Մարտի 2022, 284 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի`
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարությանը 2022 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1,700.0 հազ.
դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ
մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության և պետության հանդեպ
հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի
ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և
մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն»
միջոցառման իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցներից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով):  

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր