Վարչապետի որոշումներ

4 Մարտի 2022, 241 - Ա

ԱԼՖՐԵԴ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ԱՍՏՂԻԿ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ, ԳԱՌՆԻԿ ՄՈՄՋՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐԱ ԿԻԼԻՉՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանին 2022 թվականի մարտի 9-12-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա)՝ «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանին 2022 թվականի մարտի 23-29-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա)՝ «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու և միջոցառման փակումը համակարգելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանին 2022 թվականի մարտի 9-16-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա)՝ «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու և միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով:
4. Ալֆրեդ Քոչարյանի, Աստղիկ Մարաբյանի, Գառնիկ Մոմջյանի և Նաիրա Կիլիչյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) գործուղման օրապահիկի և «COVID-19» թեստավորման վճարի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1075. Մշակութային ժառանգության ծրագրի» «111005. Աջակցություն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը» տողով նախատեսված միջոցների հաշվին:
5. Ընդունել ի գիտություն, որ Ալֆրեդ Քոչարյանի, Աստղիկ Մարաբյանի, Գառնիկ Մոմջյանի և Նաիրա Կիլիչյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023