2 Մարտի 2022, 219 - Ա
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար
Լիպարիտ Դրմեյանին 2022 թվականի մարտի 7-10-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար
անձանց հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից
վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը: