Վարչապետի որոշումներ

24 Փետրվարի 2022, 209 - Ա

ԱՆՆԱ ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆ ՔԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանին 2022 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 5-ը գործուղել
Քենիայի Հանրապետություն (Նայրոբի)՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի վերսկսված հինգերորդ նստաշրջանին և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի
ստեղծման հիսունամյակին նվիրված Շրջակա միջավայրի գագաթնաժողովի հատուկ նստաշրջանին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Աննա Մազմանյանի՝ Քենիայի Հանրապետություն (Նայրոբի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի
միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Քենիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2023

2022