Վարչապետի որոշումներ

18 Փետրվարի 2022, 199 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. «UMEX/SimTEX 2022» միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ 2022 թվականի փետրվարի 20-ից 22-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)
գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ պատվիրակության գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնելը:

հավելված

Արխիվ

2024

2023