17 Փետրվարի 2022, 189 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 472-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման, առաջնահերթությունների ցանկի կազմման
և սահմանման կարգը, հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձևը հաստատելու մասին» N 472-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը․».
2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 37-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Նիստերն իրավազոր են, եթե մասնակցում են ներդրումային կոմիտեի բոլոր անդամները՝ բացառությամբ 33-րդ կետով սահմանված դեպքի։».
3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 38-րդ կետի 2-րդ նախադասության մեջ «հանձնաժողովի» բառը փոխարինել «ներդրումային կոմիտեի» բառերով.
4) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 38-րդ կետի 3-րդ նախադասության մեջ «նախագահող փոխվարչապետ» բառերը փոխարինել «նախագահողն» բառով։