Վարչապետի որոշումներ

17 Փետրվարի 2022, 193 - Ա

ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 8-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2022 թվականի փետրվարի 2-ից 4-ը Երևանում կայացած՝ Հայավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի ծախսերը` 993700 (ինը հարյուր իննսուներեք հազար յոթ հարյուր) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի
Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախահաշվարկի: