Վարչապետի որոշումներ

15 Փետրվարի 2022, 185 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 6-րդ, 7-րդ հոդվածները, 21-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Կադաստրի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 749-Լ որոշման հավելվածով սահմանված կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`
1) դադարեցնել կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող «Ծաղկահովիտ», «Բաղրամյան», «Աշոցք», «Ամասիա», «Տաշիր» սպասարկման գրասենյակների գործունեությունները.
2) որոշման V բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) գրանցման վարչություն.
2) գեոդեզիայի և հողաշինարարության վարչություն.
3) ներքին վերահսկողության վարչություն.
4) գրասենյակների համակարգման վարչություն.
5) իրավաբանական վարչություն.
6) կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչություն.
7) Գեոմատիկայի կենտրոն.
8) տարածքային ստորաբաժանումներ`
ա. Շիրակի մարզային ստորաբաժանում,
բ. Լոռու մարզային ստորաբաժանում,
գ. Սյունիքի մարզային ստորաբաժանում,
դ. անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
26. Կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) անձնակազմի կառավարման վարչություն.
2) ֆինանսատնտեսագիտական վարչություն.
3) արտաքին կապերի վարչություն.
4) գնումների կազմակերպման բաժին.
5) առաջին բաժին.
6) հանրային կապերի բաժին.
7) զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին.
8) քարտուղարություն.
9) սպասարկման գրասենյակներ`
ա. Երևան քաղաք` «Կենտրոն», «Արաբկիր», «Շենգավիթ»,
բ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ` «Աշտարակ», «Թալին», «Ապարան»,
գ. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ` «Մասիս», «Արտաշատ»,
դ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ` «Արմավիր», «Վաղարշապատ»,
ե. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ` «Ճամբարակ», «Վարդենիս», «Սևան», «Մարտունի», «Գավառ»,
զ. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ` «Աբովյան», «Հրազդան», «Եղվարդ», «Չարենցավան»,
է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ` «Արթիկ», «Գյումրի»,
ը. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ` «Ստեփանավան», «Սպիտակ», «Վանաձոր», «Ալավերդի»,
թ. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ` «Բերդ», «Դիլիջան», «Իջևան», «Նոյեմբերյան»,
ժ. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ` «Եղեգնաձոր», «Ջերմուկ»,
ժա. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` «Գորիս», «Սիսիան», «Կապան», «Մեղրի».
10) տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն.
11) տնտեսական մաս:»:

Արխիվ

2024

2023