7 Փետրվարի 2022, 163 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի
կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում «Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել
«Ա. Սարգսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու
մասին» N 1239-Ա որոշման հավելվածում «Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի
կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում «Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել
«Ա. Սարգսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով: