7 Փետրվարի 2022, 161 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև ստորագրված՝ 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթղթի» իրականացմանն աջակցելու
նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2․ «Երկրի ծրագրային փաստաթղթի» իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբին՝ հանդիպել ըստ անհրաժեշտության՝ ծրագրով նախանշված ուղղություններով իրականացվող աշխատանքները
դիտանցելու նպատակով։