Վարչապետի որոշումներ

3 Փետրվարի 2022, 150 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1293-Ա որոշման մեջ «Երանուհի Թումանյանցին» բառերը փոխարինել «Գրիգոր Մինասյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ
(հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1496-Ա որոշման մեջ «Երանուհի Թումանյանցին» բառերը փոխարինել «Գրիգոր Մինասյանին» բառերով: