Վարչապետի որոշումներ

3 Փետրվարի 2022, 148 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 702-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ և 21-րդ հոդվածների 1-ին մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Արարատյան մաքսատուն-վարչությունը վերակազմավորել Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության.
2) միաձուլել գործերի կառավարման վարչությունը և գնումների համակարգման բաժինը` ստեղծելով գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչություն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում:
2. Որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 37-39-րդ ենթակետերով․
«37) մաքսային ձևակերպումների էլեկտրոնային համակարգում մաքսային մարմինների իրավասություններց բխող գործառնությունների առցանց իրականացում.
38) «Վճարումների կենտրոնացված հաշվառում» էլեկտրոնային կառավարման համակարգի կիրառում, դրա միջոցով մաքսային մարմինների կողմից հավաքագրվող վճարների առցանց կատարման ապահովում․
39) ծանուցման էլեկտրոնային համակարգի հիման վրա զննման աշխատանքների կազմակերպում։».
2) հավելվածի 28-րդ կետի 23-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«23) Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն:».
3) հավելվածի 29-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
4) հավելվածի 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8) գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչություն:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հոկտեմբերի 15-ից։