Վարչապետի որոշումներ

2 Փետրվարի 2022, 143 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության 2021-2022 թվականների նախագահության
աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների
կյանքի կոչման և Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրով» (ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համակարգմամբ։
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն hավելվածի։
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-ամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել
տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների և ծրագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության մասով միջոցառումների իրականացման ընթացքի մասին։
4. Աշխատանքային խմբի անդամներին՝ ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին
կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում:

հավելված