1 Փետրվարի 2022, 137 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 888-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի
3-ի «Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան
դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով
աշխատանքային խումբ ձևավորելու, դրա աշխատակարգը և անհատական
կազմը հաստատելու մասին» N 888-Ն որոշման՝
1) 2-րդ հավելվածում «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի
խորհրդական» բառերը փոխարինել «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
իրավաբանական վարչության պետի տեղակալ» բառերով.
2) 3-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից: