Վարչապետի որոշումներ

1 Փետրվարի 2022, 138 - Ա

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆԱԶԱԴՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը`
1. ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL)
3-րդ աշխատանքային խմբի 42-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի
գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում
Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ
Քրիստինե Խանազադյանին 2022 թվականի փետրվարի 14-18-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Մարդու
իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության
ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային
դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության
վարչության պետ Քրիստինե Խանազադյանին` գործուղումից վերադառնալուց
հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ամերիկայի Միացյալ
Նահանգներ (Նյու Յորք) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների
վերաբերյալ հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը հոգում է
հրավիրող կողմը, իսկ ճանապարհածախսն իրականացվելու է գործուղվող
աշխատողի միջոցների հաշվին: 

Արխիվ

2024

2023