Վարչապետի որոշումներ

21 Հունվարի 2022, 84 - Ա

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՔՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ
իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020
թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի՝
1. Հաստատել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1867- Ա որոշումը:

հավելված