Վարչապետի որոշումներ

20 Հունվարի 2022, 70 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 1160-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 20-ի «Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 5-ի N 44-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1160-Ա որոշման մեջ կատարել
հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից և 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «անհատական» բառը.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության: Նիստերը կարող
են գումարվել հեռավար կամ գրավոր համաձայնեցման (գրությունների կամ էլեկտրոնային փոստերի միջոցով) ընթացակարգերով:»:

հավելված

Արխիվ

2024

2023