17 Հունվարի 2022, 48 - Ա
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 908-Ա որոշման մեջ «Ավագ Ավանեսյանին» բառերը փոխարինել «Արմեն Հայրապետյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1358-Ա որոշման մեջ «Ավագ Ավանեսյանին» բառերը փոխարինել «Արմեն Հայրապետյանին» բառերով: