Վարչապետի որոշումներ

14 Հունվարի 2022, 29 - Ա

ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի օգնական Մանանա Գալստյանին 2022 թվականի հունվարի 19-21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Օմսկ)՝ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզի կառավարության միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալական ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրից բխող հետագա ռազմավարական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն առնչվող հարցեր քննարկելու, ինչպես նաև տեղի հայ համայնքի հետ հանդիպելու նպատակով։
2. Կարեն Սարգսյանի և Մանանա Գալստյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Օմսկ) գործուղման օրապահիկի, ճանապարհածախսի և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Սարգսյանի և Մանանա Գալստյանի գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2022

2021
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր