Վարչապետի որոշումներ

3 Հունվարի 2022, 2 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել.
Գոհար Զավենի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության պետ
Գուրգեն Բախշիի ԴԱՎԹՅԱՆԻՆ Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ
Արսեն Կառլենի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի պետ: