Վարչապետի որոշումներ

31 Դեկտեմբերի 2021, 1514 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողական ծառայությունը վերակազմավորել վերահսկողական վարչության՝ որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
2) դադարեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գործունեությունը:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 6-րդ կետում «վերահսկողական ծառայությունը» բառերը փոխարինել «գրասենյակը» բառով.
2) 10-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթ իրականացնող մարմինների, նոտարների և նոտարական պալատի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, օրենքով նախատեսված կազմակերպությունների գործունեության օրինականության ապահովումը, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացման ապահովումը.».
3) 11-րդ կետում՝
ա. 8-րդ ենթակետից հանել «և դատավարական» բառերը,
բ. 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում դատավորների, նոտարների, սնանկության կառավարիչների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը և դրա իրականացումը.»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27-րդ և 28-րդ ենթակետերով.
«27) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի ծառայության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
28) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:».
4) 16-րդ կետից հանել «վերահսկողական ծառայության ղեկավարը,» բառերը.
5) 18-րդ կետի 19-րդ ենթակետից հանել «վերահսկողական ծառայության,» բառերը.
6) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8) վերահսկողական վարչությունը:».
7) ուժը կորցրած ճանաչել 33-րդ կետի 5-րդ ենթակետը.
8) 6-րդ գլխի վերնագրից հանել «ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» բառերը.
9) ուժը կորցրած ճանաչել 35-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: