Վարչապետի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1513 - Ա

ՄԵՍՐՈՊ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի
Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Մեսրոպ Մուրադյանի դիմումը՝
1. Մեսրոպ Խաչիկի Մուրադյանին 2022 թվականի հունվարի 3-ից նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շրջակա միջավայրի և տեխնիկական անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ (պաշտոնի
ծածկագիր՝ 06-Գ27-17.5-Ղ2-1)։
2. Մեսրոպ Խաչիկի Մուրադյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող
անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

Արխիվ

2024

2023