Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2021, 1505 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 690-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՈՒ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1․ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման
գլոբալ ֆորումին Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված աշխատանքների համակարգման նպատակով՝
1) ստեղծել աշխատանքային խումբ.
2) հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 690-Ա որոշումը։

հավելված