Վարչապետի որոշումներ

28 Դեկտեմբերի 2021, 1501 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների
կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր
Գրիգորյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ
թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Սուրեն Վարոսյանինը, Արմեն Խաչատրյանինը,
Տիգրան Մեհրաբյանինը, Արման Շահինյանինը և Ալեքսանդր Աբրահամյանինը,
ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ
կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում
ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների
հաշվին.
3) Ռոբերտ Կավկասյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական
բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված
միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին`
կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ին՝
Երևան - Սանկտ Պետերբուրգ - Երևան երթուղով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը
կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված
միջոցների հաշվին:

հավելված
 

Արխիվ

2024

2023