Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2021, 1485 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 63-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 34-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005
թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ և Հայաստանի
Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1718-Ն
որոշման հավելվածի 13-րդ կետերին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի փետրվարի
2-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ
առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի
Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի N 1248-Ա որոշումն
ուժը կորցրած ճանաչելու մասին» N 63-Ա որոշման հավելվածը շարադրել նոր
խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

հավելված