17 Դեկտեմբերի 2021, 1448 - Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 8-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2021 թվականի սեպտեմբերի 12-15-ը Երևանում կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ
հանձնաժողովի 8-րդ նիստի հետ կապված ծախսերը` 2277960 (երկու միլիոն երկու հարյուր յոթանասունյոթ հազար ինը հարյուր վաթսուն) դրամի սահմաններում,
կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի
նախարարության ներկայացրած հաշվետվության: