Վարչապետի որոշումներ

15 Դեկտեմբերի 2021, 1439 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1153-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 13-ի «Պետական սահմանի անցման կետերում առկա և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում նախատեսվող պետական մարմինների կողմից բիզնես գործընթացների վերլուծության և կրկնությունների վերհանման նպատակով հսկողական գործառնությունների վերլուծության իրականացման նպատակով փորձագիտական խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1153-Ա որոշման հավելվածում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությունները․
«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»:

 

Արխիվ

2024

2023