Վարչապետի որոշումներ

15 Դեկտեմբերի 2021, 1440 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1847-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարություն», «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» գրառմամբ ծառայողական վկայականներ և անցագրեր տրամադրելու և հաշվառելու կարգը հաստատելու մասին» N 1847-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով՝
«2.1) փոխվարչապետի կողմից նշանակվող պաշտոնատար անձանց.».
2) 4-րդ կետը «վարչապետի կողմից,» բառերից հետո լրացնել «փոխվարչապետի կողմից նշանակվող անձանց վկայականները ստորագրվում են փոխվարչապետի կողմից,» բառերով.
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. «Հայաստանի Հանրապետության կառավարություն» գրառմամբ վկայականներ տրվում են ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի կողմից նշանակվող պաշտոնատար անձանց՝ բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված անձանց:».
4) 6-րդ կետը «տեղակալներին և օգնականներին,» բառերից հետո լրացնել «փոխվարչապետի կողմից նշանակվող անձանց,» բառերով: