Վարչապետի որոշումներ

14 Դեկտեմբերի 2021, 1436 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետությունում զանգերի միասնական կառավարման կենտրոնի հիմնման, ահազանգման մեկ միասնական հեռախոսահամարի
ներդրման, շահագործման և դրա մասին հանրությանը լայնորեն իրազեկելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել աշխատանքային
խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ հաշվի առնելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գործընթացն անհրաժեշտ է ավարտել մինչև 2022 թվականի
տարեվերջ, երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների կատարման ընթացքի մասին:
3․ Աշխատանքային խմբի անդամներին՝ ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին
կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում:

հավելված

Արխիվ

2024

2023