14 Դեկտեմբերի 2021, 1435 - Ա
ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ, ԱՐԱ ՖԻԴԱՆՅԱՆԻ ԵՎ ԿԱՄՈ ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ աշխատանքային հանդիպման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 8-ից 10-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: